Armenia:
Արվեստագետների շարժունակության աշխատարան
Սեպտեմբերի 9-ին CSN Lab-ը հրավիրում է արվեստագետներին և մշակույթի գործիչներին մասնակցելու, «Ստեղծագործ Եվրոպայի» անհատական շարժունակության՝ «Culture Moves Europe» ծրագրին նվիրված, տեղեկատվական հանդիպում-աշխատարանին։ «Culture Moves Europe»-ը տրամադրում է ճանապարհորդական դրամաշնորհներ «Ստեղծագործ Եվրոպա» երկրների բոլոր մշակութային և ստեղծագործական ոլորտներում (բացառությամբ աուդիովիզուալ ոլորտի) միջազգային ծրագրեր իրականացնելու նպատակով։
«Culture Moves Europe»-ը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից աջակցվող նախաձեռնություն է, որն ուղղված է նպաստել ծրագրի անդամ երկրների արվեստագետների և մշակույթի գործիչների միջազգային համագործակցությանն ու համաստեղծարարությանը, հանդիպումներին, փոխանակումներին, հետազոտություններին կամ մասնագիտական միջոցառումների այցելություններին։ Այս շարժունակության ծրագրի, հայտի ներկայացման պարզ և ճկուն գործընթացի միջոցով արվեստի և մշակույթի գործիչները իրենց մասնագիտական նպատակների համար կարող են կարճ, միջին և երկարաժամկետ, անհատական կամ խմբային այցեր կատարել «Ստեղծագործ Եվրոպա»-ի այլ երկրներ։
Աշխատարանի շրջանակներում CSN Lab-ի թիմի անդամները կանդրադառնան մշակութային շարժունակությանը և կներկայացնեն, թե ինչպես կարող է այն նպաստել մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների գործունեությանը։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես մշակել շարժունակության գաղափար, գտնել գործընկերներ և իրականացնել մշակութային շարժունակության ծրագրին դիմելու առաջին քայլերը։
Աշխատարանը տեղի կունենա CSN Lab-ի գրասենյակում, Մ. Մաշտոց 29 հասցեում:
Ծրագրի oրակարգը`
- 17:00 - 18:15 տեղեկատվական մաս
- 18:15 - 18:45 սուրճի ընդմիջում
- 18:45 - 20:00 աշխատարան
Տեղեկատվական հանդիպման շրջանակներում կներկայացվի նաև «Culture Moves Europe» անհատական շարժունակության ծրագրին դիմելու ընթացակարգը և մանրամասները՝ ինչպես օգտվել Գյոթե Ինստիտուտի հայտադիմումների համակարգից, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը, կազմել անհատական կամ խմբային դիմումները, իրականացնել դրամաշնորհը ստանալուն հաջորդող քայլերը և պատրաստել հաշվետվությունը։ Կարճ ընդմիջումից հետո հանդիպումը կշարունակվի աշխատարանով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ձևաթղթին, տալ իրենց հուզող հարցերը, ստանալ խորհրդատվություն և առաջարկություններ մշակութային շարժունակության առնչությամբ։
Աշխատարանի գլխավոր նպատակն է խթանել մասնակիցների կողմից հաջող դիմումների ստեղծումը, ընձեռել արվեստի և մշակույթի գործիչներին հնարավորություն ստանալ «Culture Moves Europe»-ի կողմից տրամադրվող ուղևորության դրամաշնորհները։
- Աշխատարանին միանալու համար լրացրեք մասնակցության հայտը՝ https://forms.gle/iNLHt5x6LBUqnqqk6
- Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։
On September 9th at 17:00, CSN Lab invites artists and cultural professionals for an info-session and a workshop dedicated to Culture Moves Europe individual mobility action of Creative Europe that offers travel grants to implement international projects in all cultural and creative sectors (except audiovisual) within Creative Europe countries.
Culture Moves Europe is a Creative Europe programme of the European Union implemented by the Goethe Institute, designed to support international cooperation and co-production, meetings, exchanges, research or visits of professional events for artists and cultural professionals of Creative Europe countries. Using this mobility scheme and a straightforward but flexible application process, artists and cultural professionals can do short, medium and long-term visits to other Creative Europe countries for their professional aims alone or within a group.
During the info session, CSN Lab team members will explain cultural mobility and how it can be used by representatives of various cultural sectors. Artists and cultural professionals will learn how to develop an idea for cultural mobility, find partners, and prepare the first steps needed to apply for cultural mobility.
The workshop will take place at the CSN Lab office at 29 Mashtots Av.
Agenda
- 17:00 - 18:15 Info session
- 18:15 - 18:45 Coffee break
- 18:45 - 20:00 Workshop
The session will also explain the details of Culture Moves Europe's individual mobility action application process: using the Goethe application portal, preparing needed documents, applying as an individual or a group, the next steps after receiving the grant, and the reporting process.After a short break, the session will continue with a practical workshop. Participants will be able to go with an expert through the application form, ask practical questions, and receive help and suggestions for mobility.
The aim of the sessions is to help writing successful applications and provide opportunities for artists and cultural professionals to receive travel grants from Culture Moves Europe.
- To join the workshop, fill out the application form: https://forms.gle/iNLHt5x6LBUqnqqk6
- The application deadline is September 5.